
Հետախուզվող 44-ամյա Վահանիկ Ա.-ն Մոսկվայից տեղափոխվել է Հայաստան

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից օգոստոսի 19-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 44-ամյա Վահանիկ Ա.-ն, որը 2015 թ. փետրվարի 19-ից ոստիկանության Գուգարքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) մեղադրանքով:
Նա փոխանցվել է ոստիկանության Գուգարքի բաժնի աշխատակիցներին:
Խափանման միջոցը՝ կալանք: