
«Սուրմալու»-ում պայթյունի հետևանքով բուժհաստատություն տեղափոխված 5 քաղաքացի դեռ շարունակում է բուժում ստանալ

Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մայրաքաղաքի բուժհաստատություններում շարունակում է բուժում ստանալ 5 քաղաքացի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը:
Պայթյունի հետևանքով Երևանի տարբեր բուժհաստատություններ է տեղափոխվել 62 քաղաքացի: Նրանց մեծ մասը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել։