
ԿԺԴՀ-ն երկու հրթիռ է արձակել Դեղին ծովի կողմը. Yonhap

Փենյանն օգոստոսի 17-ին փորձարկումների շրջանակներում երկու թեւավոր հրթիռ է արձակել Դեղին ծովի կողմը: Այդ մասին հայտնել է Yonhap գոծակալությունը՝ վկայակոչելով հարավկորեացի զինվորականներին:
«Մենք արձանագրեցինք, որ այսօր լուսաբացին Հյուսիսային Կորեան երկու թեւավոր հրթիռ է արձակել Դեղին ծովի կողմը Փյոնան Նամդոյի նահանգից»,- նշել է Հարավային Կորեայի զինված ուժերի ներկայացուցիչը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: