Բաժիններ՝

Կարլոս Ալկարասը Ցինցինատիի մրցաշարի երրորդ շրջանում է

Թենիսի աշխարհի 4-րդ ռակետ իսպանացի Կարլոս Ալկարասը Ցինցինատիի Մաստերս մրցաշարի երրորդ շրջանում է:

Տղամարդկանց մենախաղի երկրորդ շրջանում իսպանացու մրցակիցը ԱՄՆ-ի ներկայացուցիչ Մաքքենզի Մաքդոնալդսն էր: 1 ժամ 3 րոպե ձգված մրցախաղի արդյունքում Ալկարասը հաղթել է երկու սեթերից հետո` 6:3, 6:2 հաշվով:

Ցինցինատիի մրցաշարն անցկացվում է օգոստոսի 15-22-ը: Առաջին անգամ Մաստերս կարգի այս մրցաշարն անցկացվել է 1899 թվականին: Այն դասվում է թենիսի Մաստերս 1000 կարգի մրցաշարերին: Տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Զվերևն է, իսկ կանանց մրցաշարում` Էշլի Բարտին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031