Բաժիններ՝

Սերենա Ուիլյամսը պարտություն է կրել Ցինցինատիի մրցաշարի մեկնարկում

Թենիսի աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը պարտություն է կրել Ցինցինատիի մրցաշարի մեկնարկում:

Կանանց մենախաղի առաջին տուրում Սերենա Ուիլյամսի մրցակիցը Մեծ Բրիտանիան ներկայացնող Էմմա Ռադուկանուն էր: 1 ժամ 5 րոպե ձգված մրցախաղում Ռադուկանուն հաղթել է երկու սեթերից հետո` 6:4, 6:0 հաշվով:

Ցինցինատիի մրցաշարն անցկացվում է օգոստոսի 15-22-ը: Առաջին անգամ Մաստերս կարգի այս մրցաշարն անցկացվել է 1899 թվականին: Այն դասվում է թենիսի Մաստերս 1000 կարգի մրցաշարերին: Տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Զվերևն է, իսկ կանանց մրցաշարում` Էշլի Բարտին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031