Հրդեհ՝ գազատար ավտոմեքենայում
Օգոստոսի 16-ին, ժամը 14։58-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք-Զեդեա ավտոճանապարհին «ZIL» մակնիշի գազատար ավտոմեքենա է այրվում։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 135-րդ կմ-ին հրդեհ է բռնկվել հեղուկ գազով բեռնված (մոտ 3 տ) «ZIL 130» մակնիշի բեռնատարում (վարորդ՝ Ա․ Ի․, ծնված 1973 թ.). առկա է պայթյունի վտանգ:
Հայտարարվել է հրդեհի բարդության Թիվ 2 կանչ․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։
Վարորդը հոսպիտալացվել է Եղեգնաձորի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:14-ին, մարվել՝ օգոստոսի 17-ի ժամը 07։08-ին։ Այրվել են ավտոմեքենան, արտահոսած գազը, մոտակայքում՝ 1000 քմ խաղողի այգի և 1 հա խոտածածկույթ:
Փրկարարներն իրականացրել են հերթապահություն։