Հետախուզման մեջ գտնվող 24-ամյա երիտասարդը կալանավորվել է
Ոստիկանության ՔՈԳՎ և Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ ՌԴ-ում գործուղման մեջ գտնվող ոստիկանության ՔՈԳՎ օպերատիվ խմբին է ներկայացել և օգոստոսի 13-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 24-ամյա Խաչիկ Տ.-ն, որը ապրիլի 12-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Նա փոխանցվել է Մալաթիայի բաժնի ծառայողներին: