Ես այս վարչակարգի պատանդն եմ. լսումներին գալիս եմ, որ ներկայացնեմ անմեղությունս. Չալաբյան

«Արար» հիմնադրամի համահիմնադիր, «Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանն այսօր դատարանում հայտարարեց, որ ունի պատանդի և ոչ թե՝ կալանավորի կարգավիճակ։

«Ունենալով պատանդի կարգավիճակ, ես այցելելու եմ դատական լսումներին միայն մեկ նպատակով՝ ես այս դատարանի իրավազորությունը չեմ կարող ընդունել, սակայն մենք այցելելու ենք այս դատական լսումներին, որպեսզի հասարակությանը ներկայացնենք մեր անմեղության բոլոր ապացույցները»,- ասաց Չալաբյանը։

Նրա խոսքով՝ իր անձնական ազատությունը, ՀՀ քաղաքացիների անձնական ազատությունը բարձրագույն արժեք են, սակայն երկու օր առաջ դատավոր Մնացական Մարտիրոսյանն իրեն անձնական ազատություններից զրկել է՝ առանց որևէ փաստական հիմք վկայակոչելու, թեև դա պահանջում է ՀՀ քրեական օրենսգիրքը։

«Այս որոշման մեջ չկա փաստական հիմք. դրանք Ձեր սուբյեկտիվ հետևություններն են»,- դիմելով իրեն կալանավորած դատավորին՝ ասաց Չալաբյանը՝ ընդգծելով՝ ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն՝ անձը չի կարող կալանքից ազատվելուց հետո կրկնակի կալանավորվի՝ առանց էական հանգամանքների առկայության, իսկ իր կալանքի որոշման մեջ էական հանգամանք չկա։

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը նախորդ նիստին Ավետիք Չալաբյանին 3 ամսով կալանավորելու որոշում կայացրեց այն դեպքում, երբ հանրային մեղադրողը դա չէր պահանջում։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս