«Պատրաստ եմ անմռունչ կրել ինձ բաժին հասած փորձությունները»․ Ավետիք Չալաբյան

Այսօր Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմը հանդես է եկել հորդորով` ուղղված հայաստանյան իշխանություններին, կոչ անելով նրանց պահպանել քաղաքական դրդապատճառներով ազատազրկված մեր բոլոր համաքաղաքացիների, և մասնավորապես իմ իրավունքները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքական, հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը։

«Իմ խորին երախտիքն եմ հայտնում մեր հոգևոր հայրերին, մասնավորապես, գերաշնորհ Եզրաս Սրբազանին, այս սկզբունքային դիրքորոշման, և կարևոր բարոյական աջակցության համար:

Որպես Հայ առաքելական եկեղեցու խոնարհ զավակ, պատրաստ եմ անմռունչ կրել ինձ բաժին հասած փորձությունները, և հույսով, հավատով ու վճռականությամբ ծառայել մեր երկրում բարու հաղթանակին: Աստված բոլորիս պահապան և առաջնորդ»,- նշել է նա։

Տեսանյութեր

Լրահոս