
Քաղաքապետարանը դիմելու է Ոստիկանություն՝ Էրեբունի ամրոցի տարածքում նկարահանված 18+ տեսանյութի հետ կապված ծառայողական քննություն սկսելու համար

Քաղաքապետարանը դիմելու է Ոստիկանություն՝ Էրեբունի ամրոցի տարածքում նկարահանված 18+ տեսանյութի հետ կապված ծառայողական քննություն սկսելու համար: «Փաստինֆո»-ին այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը:
«Քանի որ ոչ աշխատանքային օր է, տեղյակ չեմ՝ այս պահին դիմել է, թե՝ չէ, բայց երկուշաբթի օրն անպայման դիմելու է Ոստիկանություն, հատկապես, որ տեսանյութի անձինք բաց դեմքերով են, որպեսզի ծառայողական քննություն սկսվի և օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվեն՝ անկախ նրանից, թե որ երկրի քաղաքացիներ են դա արել»,-ասաց Սարդարյանը:
Հիշեցնենք, որ ռուս զույգը Էրեբունի ամրոցում պոռնո ֆիլմ էր նկարահանել, ապա՝ այն տեղադրել համացանցում:
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենը պարզաբանել էր, որ ամրոցը զբաղեցնում է ահռելի տարածք և մեկ ոստիկանը չէր կարող վերահսկել ամբողջ տարածքը։
Նա նաև հայտնել էր, որ դիմել է քաղաքապետարան՝ ՀՀ Ոստիկանություն դիմելու և ծառայողական քննություն սկսելու համար: