Հուլիսի 26-ին աշխատանքային այցով Պրահայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Չեխիայի Սենատի նախագահ Միլոշ Վիստրչիլի հետ։
Ֆուտբոլի եվրոպական առաջնությունների մեկնարկից առաջ համաշխարհային սպորտի գրանդ ակումբներն այս օրերին ընկերական հանդիպումներ են անցկացնում ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում:
Պատերազմից առաջ, Ամուլսարի հանքը բացելու և Ջերմուկ քաղաքն ապականելու ծրագրով Ջերմուկի փողոցներում թափառող և մարդկանց բնակարանները ներխուժող պատուհասը, պատերազմի ժամանակ մի քանի տասնյակ ջերմուկցի երիտասարդների կյանքը խորտակելուց հետո, երբեմնի միջազգային զբոսաշրջային կենտրոն հանդիսացող քաղաքը վերածել է սահմանամերձ զորանոցի` շուրջ 40 անգամ բարձրացրել անշարժ գույքի հարկը քաղաքում, իսկ հիմա իր հանգիստն է վայելում այն հյուրանոցում, որը մինչև իր իշխանության գալը, հանդես էր գալիս աշխարհահռչակ Hyatt բրենդի տակ։
Ուշագրավ է, որ Թուրքիայի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի հատուկ ծառայությունների մեկական ղեկավարների հետ հանդիպմանը մասնակցել են Ադրբեջանի միանգամից երկու պաշտոնյա՝ Պետական անվտանգության և Արտաքին հետախուզական ծառայությունների ղեկավարները, ինչը ցույց է տալիս, թե որքան լրջորեն է Բաքվի բռնապետսկան վարչախումբը մոտենում, ըստ էության, համաթուրանական հեռագնա նպատակներ ունեցող և Թուրքիայից ուղղորդվող նման միջոցառումներին։
Շատ ավելի լավ կլիներ, որ հայ պաշտոնյաներն ասեին ճշմարտությունը՝ խոստովանելով, որ չպետք է Փափազյանին վտարեին Հայաստանից, այլ ոչ թե իրենց սկզբնական սխալը կոծկելու համար նոր ստեր հորինեին։
Շախմատի Համաշխարհային օլիմպիադան այս տարի կանցկացվի Հնդկաստանում՝ Չեննայ քաղաքում՝ հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի և ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինի միջև հեռախոսազրույցն, ինչպես սպասվում է, տեղի կունենա հինագշաբթի օրը՝ հուլիսի 28-ին: Հուլիսի 26-ին այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը։
Հայաստանի ներկայացնող երիտասարդ բռնցքամարտիկները հաջող են հանդես եկել Վրաստանի միջազգային մրցաշարում: Այս մասին հայտնում են ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայից:
Հուլիսի 27-ին 7,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ֆիլիպինների Լուսոն կղզում: Այդ մասին են վկայում հանրապետության Հրաբխագիտության և սեյսմոլոգիայի ինստիտուտի ճշգրտված տվյալները։
Մենք 1994 թվականից Մինսկի խմբի համանախագահ ենք, բայց ինչպես արդեն ցույց ենք տվել, մենք նաև ցանկանում ենք երկրների հետ ներգրավվել երկկողմ ձևաչափով՝ օգնելու Հայաստանին ու Ադրբեջանին գտնել երկարաժամկետ, համապարփակ խաղաղություն»:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հուլիսի 26-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.
Մետրոպոլիտենի տնօրինության և աշխատանքի դուրս չեկած մեքենավարների միջև բանակցությունների արդյունքում մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը 09:30-ից վերականգնվել է:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
Շիրակի մարզի 4 համայնքներում անցկացվելու են համայնքային ծառայության 268 թափուր պաշտոնների համալրման համար հայտարարված մրցույթներ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս պահին 93 թափուր պաշտոն կա Արթիկի համայնքապետարանում, 75-ը՝ Ախուրյանում, 55-ը՝ Աշոցքում և 45-ը՝ Ամասիայում:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
Այս պահին Մետրոպոլիտենի տնօրինությունը բանակցում է գործադուլավորների հետ՝ փորձելով հարթել իրավիճակը և վերականգնել Մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը։
Հուլիսի 29-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա եգիպտացի լրագրող և ռեժիսոր Էսսամ Նագիի «Մոռացված հայրենիք» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը:
Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի հրապարակած վիճակագրության համաձայն՝ անցած շաբաթվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 10 հազար 253 նոր դեպք։
ԱՄՆ-ի իշխանությունները ավելի քան 1 միլիարդ ծառ կտնկեն հաջորդ 10 տարվա ընթացքում անտառազրկման դեմ պայքարի համար: Այս մասին Twitter-ում հայտնել է գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունը:
Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) կշարունակի մարդասիրական օգնություն ցույց տալ Աֆղանստանին եւ աջակցել խաղաղության ապահովմանն այդ երկրում: Այդ մասին ասված է Տաշքենդում ընթացող «Աֆղանստան. անվտանգություն եւ տնտեսական զարգացում» միջազգային խորհրդաժողովի մասնակիցներին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի հղած ուղերձում:
Ոստիկանության Չարենցավանի բաժնի ՔՀԲ ծառայողները հուլիսի 25-ին, ժամը 23.45-ին, Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասում հայտնաբերել և ձերբակալել են 34-ամյա Տիգրան Հ.-ին, որը 2020 թ. դեկտեմբերի 28-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ (Գողությունը), 34-177-րդ (Գողության փորձը), 185-րդ (Գույքը դիտավորությամբ վնասելը կամ ոչնչացնելը) և 176-րդ (Կողոպուտը) հոդվածների մեղադրանքով:
Սիսեռը եփել 60-90 րոպե՝ դափնու տերևների և սև պղպեղի հատիկների ավելացմամբ։ Հավի միսը դնել ջեռոցի ամանի մեջ, լցնել ձեթ և համեմունքներ:
Նշանակում է այն վարձքը, որ կստանա, կրկնապատիկ կլինի: Գիտե՞ս, թե որքան է ստանալու: Դրախտը երաշխավորված է: Տեսնելով, որ մարդ կարող է ծանր հիվանդությանը դիմանալ, Քրիստոս տալիս է նրան այդ հիվանդությունն այնպես, որպեսզի երկրային կյանքի փոքր տառապանքի դիմաց մեծ վարձք ստանա երկնային հավիտենական կյանքում: Նա տառապում է այստեղ, բայց վարձքն այնտեղ կստանա, այն կյանքում, որովհետև կա Դրախտ և կա վարձատրություն (վշտերի համար):
Դեպրեսիան հաճախ աննկատ է մնում, և դա ամենավտանգավորն է։ Մարդը հակված է իր ամենացավոտ ու խորը վերքերը թաքցնել ուրիշների աչքերից։ Նա մենակ է մնում իր խնդրի հետ…
Նիդեռլանդների Ուտրեխտի և Լեյդենի համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են հույզերի և լեզվի միջև կապը էլեկտրաէնցեֆալոգրաֆիայի միջոցով և պարզել, որ մարդու ուղեղն ավելի ուժեղ է արձագանքում բացասական գնահատող բառապաշարին, քան հաճոյախոսություններին: Նրանց աշխատանքի արդյունքները հրապարակված են Frontiers in Communication ամսագրում։
ԱՄՆ Պետքարտուղարությունն ընդգծում է նաև, որ պատրաստ է աշխատել համախոհ գործընկերների հետ: Ներկայումս Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները որևէ ռեգիոնում համախոհներ չեն: Այսինքն՝ ԱՄՆ Պետքարտուղարությունն ընդգծեց, որ չի աշխատելու Ռուսաստանի Դաշնության հետ կարգավորման գործընթացում: