
Մի շարք հոդվածների մեղադրանքով հետախուզվող 34-ամյա Տիգրան Հ.-ն կալանավորվել է

Ոստիկանության Չարենցավանի բաժնի ՔՀԲ ծառայողները հուլիսի 25-ին, ժամը 23.45-ին, Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասում հայտնաբերել և ձերբակալել են 34-ամյա Տիգրան Հ.-ին, որը 2020 թ. դեկտեմբերի 28-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ (Գողությունը), 34-177-րդ (Գողության փորձը), 185-րդ (Գույքը դիտավորությամբ վնասելը կամ ոչնչացնելը) և 176-րդ (Կողոպուտը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք: