Բաժիններ՝

Մարդու ուղեղն ավելի ուժեղ է արձագանքում վիրավորանքներին, քան հաճոյախոսություններին:

Նիդեռլանդների Ուտրեխտի և Լեյդենի համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են հույզերի և լեզվի միջև կապը էլեկտրաէնցեֆալոգրաֆիայի միջոցով և պարզել, որ մարդու ուղեղն ավելի ուժեղ է արձագանքում բացասական գնահատող բառապաշարին, քան հաճոյախոսություններին: Նրանց աշխատանքի արդյունքները հրապարակված են Frontiers in Communication ամսագրում։

Հետազոտողները ենթադրեցին, որ վիրավորանքներն առաջացնում են տեղեկատվության մշակման արագընթաց կամ համընկնող մի շարք էֆեկտներ, և, որ դրանց կրկնությունը կարող է տարբեր կերպ ազդել այս կասկադի տարբեր մասերի վրա:

Հետազոտությանը մասնակցել է 79 կին, որի ընթացքում մասնակիցները կարդացել են երեք տեսակի կրկնվող արտահայտություններ՝ հաճոյախոսություններ (օրինակ՝ «Լինդան տպավորիչ է»), վիրավորանքներ («Լինդան սարսափելի է») և չեզոք, փաստացիորեն ճիշտ նկարագրություններ («Լինդան հոլանդացի է»): Ասված արտահայտությունների կեսում գիտնականներն օգտագործում էին մասնակիցների անունները, իսկ մյուս կեսում՝ անծանոթ անուններ։ Այսպիսով, հետազոտողները փորձել են ստուգել, ​​թե արդյո՞ք բառերի ընկալումը կախված է նրանից, թե ում են դրանք ուղղված։ Փորձարկվողների ուղեղի ակտիվությունը գրանցվել է ԷԷԳ-ի միջոցով:

Պարզվեց, որ նույնիսկ այլ մարդկանց հետ իրական շփումից դուրս, բանավոր վիրավորանքները վիրավորում էին սուբյեկտներին, էֆեկտը պահպանվում էր կրկնության դեպքում ևս: Ազդանշաններից մեկը, որը կոչվում է P2, ավելի արտահայտված էր վիրավորանքների դեպքում և կայուն էր մնում բացասական արտահայտությունների կրկնության դեպքում: Ավելին, կախված չէր նրանից, թե ում էր ուղղված վիրավորանքը, սա հուշում է, որ բացասական գնահատականի ​​բառապաշարն ավելի մեծ ուշադրություն է գրավում մարդու ուղեղի կողմից։

Հաճոյախոսությունները նույնպես P2 էֆեկտ են առաջացրել, բայց շատ ավելի փոքր չափով: Այսպիսով, մարդու ուղեղը նախընտրում է ավելի շատ ուշադրություն դարձնել վիրավորանքներին, քան դրական գնահատականին։ Գիտնականները կարծում են, որ դա պայմանավորված է նրանով, որ նույնիսկ գրավոր բառերը կապված են մարդկանց փոխազդեցության իրավիճակների հետ, և դրանցից մի քանիսը կարող են վտանգավոր կամ տհաճ լինել: Նման փոխազդեցությունները պահանջում են մարդկանց արձագանքել, ինչը հանգեցնում է վիրավորանքներին ուղեղի ավելի մեծ արձագանքի, ասում են հետազոտողները:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս