7,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ֆիլիպիններում
Հուլիսի 27-ին 7,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ֆիլիպինների Լուսոն կղզում: Այդ մասին են վկայում հանրապետության Հրաբխագիտության և սեյսմոլոգիայի ինստիտուտի ճշգրտված տվյալները։
Ավելի վաղ հաղորդվել էր 7,3 մագնիտուդով ցնցման մասին: Ըստ ճշգրտված տեղեկատվության՝ տարերքի էպիկենտրոնը գտնվել է Տայումի մունցիպալիետից (բնակչությունն ավելի քան 14,8 հազար, Աբրայի նահանգ) 3 կիլիոմետր դեպի հյուսիս – արևելք: Օջախն ընկած է եղել 17 կիլոմետր խորության վրա: Տարբեր ինտենսիվության ցնցումներ են զգացվել նահանգի մի շարք շրջաններում, ինչպես նաև Մանիլայում, ինչի հետևանքով ոչ տևական ժամակով կանգնեցվել է մայրաքաղաքի մետրոյի գնացքների երթևեկությունը: Մասնագետները չեն բացառում կրկնական երկրաշարժերի հավանականությունը:
Մինչ այս պահը գրանցվել է 2,1 մագնիտուդով ևս երկու թույլ ցնցում հարևան Դանգլասի մունիցիպալիտետում: Տուժածների և ավերածությունների մասին պաշտոնական տեղեկատվություն առայժմ չկա: Դրա հետ մեկտեղ սոցիալական ցանցերում հրապարակվում են Աբրայի որոշ շրջաննեում գտնվող քանդված տների լուսակարներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: