«Կա պարազիտների իշխանություն․ պարազիտների հասարակություն է ձևավորվել»․ Դավիթ Սահակյանց
«Նրանք պատրաստ են հանձնել ցանկացած հող, ցանկացած գյուղ, ցանկացած անտառ, ցանկացած սար, միայն թե իրենց պատկերացրած կոմֆորտը հանկարծ չխախտվի», այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ռեժիսոր-մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը։
Նրա խոսքով՝ այսօր Հայաստանում մի համակարգ է աշխատում, որի հիմնական նպատակը կարևոր թեմաներից հանրությանը շեղելն է․
«Բոլոր իշխանական լծակներն աշխատում են 1 նպատակի համար՝ շեղել ուշադրությունը, որով իշխանության մեջ կմնան այն մարդիկ, որոնք այսօր կան իշխանության, և վայելեն այն բոլոր բարիքներն ու հաճույքները, որոնք այսօր վայելում են։ Լինի դա քաղաքապետարանի անիմաստ զանգերը, լինի դա աղաման, պե՞տք է, թե՞ պետք չի․․․ Մենք հասկանում ենք, որ այդ ամենը կատարվում է շեղելու համար, բոլոր էդ «սուպեր սաքոներ»-ի համերգները․․․
Պարազիտների հասարակություն է ձևավորվել ու պարազիտների իշխանություն կա, որ մտել է մեկի օրգանիզմի մեջ, սնվելով էդ օրգանիզմից՝ ինքն իր գործերն է անում և ոչնչացնում է այն օրգանիզմը, որին կպել է, դա պարազիտների ֆունկցիան է։ Մենք այսօր շրջապատված ենք այդ պարազիտներով, որոնք թքած ունեն՝ իրենց գյուղից այն կողմ ինչ է կատարվում, իրենց պետք չի Սյունիքը, իրենց պետք չի Արցախը, իրենց պետք չի ոչինչ, բացի իրենց այն փոքր միջավայրից, որն իրենք ուզում են ունենալ, և որը կարող է ապահովել թե ռուսը, թե թուրքը, թե թրքացած հայը, թե պարսիկը, թե Արևմուտքը․․․
Ազգանունն էլ կփոխեն, կրոնն էլ կփոխեն, իրենք պատրաստ են ամեն ինչի, և այս հասարակությունն այսօր մեզ հաղթում է, եթե արդեն չի հաղթել։ Ցավոք սրտի, կարող ենք ասել, որ նրանք այսօր հաղթանակած են և նրանք հրճվում են իրենց հաղթանակից, այդ բոլոր իշխանավորները հրճվում են, երբ հեգնանքով և ամեն մի տեսակ ռեպլիկներով խոսում են մեր տեսակի մասին՝ այն մարդկանց, որոնք փորձում են պայքարել։ Հրճվում են այն մարդկանց վրա, որոնք ճշմարտությունն ասելու համար նույնիսկ ուղիղ եթերում են մահանում։ Նրանք հաճույք են ստանում ամեն մի քայլից, որը բերում է կործանման․․․»։
Անդրադառնալով 44-օրյա պատերազմին և դրա հետևանքներին, Դավիթ Սահակյանցն ընդգծեց, գործող իշխանությունը հատուկ ռազմավարություն էր մշակել, որով ազատվեցին պայքարող, ապստամբող սերնդից․
«5000 երիտասարդներ, որ կարող էին ապստամբել, ուղարկում ես պատերազմի։ Հատուկ ընտրում ես կամավորների՝ ճակատ ուղարկելու գաղափարը։ Ավելի շատ այն մարդիկ են, որոնք առաջին իսկ կոչից պատրաստ են զենք վերցնել, ուղարկում ես մսաղացի մեջ, որ ազատվես նրանցից, որ էդ տեսակ մարդիկ վերանան։ Էդ էր պատմությունը 44-օրյա պատերազմի՝ վերացնել բոլոր պայքարող, մարտնչող և իմունիտետ ունեցող հասարակությանը, որ հետո ավելի հեշտ լինի կատարել այն, ինչ կատարում են։
Աննա Հակոբյանը 2019-2020 թվականին արդեն կանչել էր «Գորշ գայլեր»-ին, ուրիշ տեսակ էին այդ «Գորշ գայլերը», Մեհրիբան էր անունն ուղղակի, իսկ հիմա գալիս են իսկական «Գորշ գայլերը»։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում այդ միջադեպից հետո պատվո պահակախումբը չհայտնեց, որը կհետևի ամառային այս օրերին Ծիծեռնակաբերդ այցելող զբոսաշրջիկների վարքագծին․․․»։
Անդրադառնալով Կինոգործիչների միությանը, Դավիթ Սահակյանցն ասաց․
«2019 թվականին Կինոգործիչների միությունից դուրս եկա, քանի որ ադրբեջանական և թուրքական ֆիլմեր էին ցուցադրում․․․»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում