Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն անդրադառնում են Փաշինյանի և Աննա Հակոբյանի՝ Չինաստանում թշնամի պետությունների առաջնորդների և նրանց տիկնանց հետ հանդիպումներին և դրանց արդյունքներին, տարածաշրջանում Թուրքիայի՝ օրեցօր մեծացող ախորժակին, թշնամական բոլոր նախապայմանների կատարմանը, և նույնիսկ այդ ամենի դիմաց՝ այդպես էլ չբացվող հայ-թուրքական սահմանին։
«Բաջիների հանդիպում էր: Երեք բաջիների հանդիպում, որոնք ունեն նույն նպատակները, գնում են նույն ճանապարհով, իրարից գոհ են, նույնիսկ այն աստիճանի, որ շատերն են նկատել Մեհրիբանի դեմքի զարմանքը, թե՝ էս ի՜նչ գանձ է մեր ձեռքում հայտնվել, որ նույնիսկ չէին էլ երազի»:
ԱԺ «Հայաստան» խմբակցությունը որոշել է շրջանառության մեջ դնել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենսդրական նախագիծ՝ ի պատասխան Թուրքիայից պարտադրվող ժխտողական քաղաքականությանը և գործող իշխանությունների՝ դրան ենթարկվելու փաստին։
«Նրանք պատրաստ են հանձնել ցանկացած հող, ցանկացած գյուղ, ցանկացած անտառ, ցանկացած սար, միայն թե իրենց պատկերացրած կոմֆորտը հանկարծ չխախտվի», այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ռեժիսոր-մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը։