Հավի կծու թևիկներ պատվիրելու փոխարեն՝ պատրաստեք դրանք տանն այս պարզ բաղադրատոմսով
Բաղադրիչներ
1. Հավի թևիկներ – 500 գ
2. Սոյայի սոուս – 50 մլ
3. Սխտոր – 10 պճեղ
4. Չիլի պղպեղ – 1 հատ
5. Կարմիր աղացած քաղցր պղպեղ – 0.5 թ/գ
Պատրաստման եղանակը
1. Սխտորը մաքրել, քերել մանր քերիչով:
2. Չիլի պղպեղն օղակաձև կտրատել:
3. Թասի մեջ խառնել քերած սխտորը, չիլի պղպեղը, աղացած պղպեղը և սոյայի սոուսը:
4. Հավի թևիկները լվանալ և չորացնել:
5. Թևիկները լցնել մարինադի մեջ, լավ խառնել այնպես, որ յուրաքանչյուր թևիկ պատվի մարինադով: Թողնել թևիկները սենյակային ջերմաստիճանում 30-40 րոպե: Այդ ընթացքում խառնել 1-2 անգամ:
6. Դրանից հետո թևիկները շարել տապակի մեջ (մարինադի ավելցուկը պահել): Պատրաստել տաք ջեռոցում մոտ 35-40 րոպե:
7. Ջեռոց դնելուց 20 րոպե անց թևիկները հանել ջեռոցից և մնացած մարինադով նորից պատել դրանք: Այնուհետև դնել ջեռոցը և պատրաստել մինչև խրթխրթան կեղև առաջանալը:
8. Պատրաստի թևիկները մատուցել տաք վիճակում, մեկ գավաթ գարեջրի հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը