«Թուրքիայում քաղաքացիական պատերազմ է սկսվելու». թուրք քաղաքական գործիչ

Թուրքիայում «Zafer» (Հաղթանակ) կուսակցության առաջնորդ Ումիթ Օզդաղը կուսակցության նահանգային համաժողովի ընթացքում հայտարարել է, որ Թուրքիայում քաղաքացիական պատերազմ է սկսվելու: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նա նշել է, որ քաղաքացիական պատերազմի հավանականությունը 100% է, խնդիրը լոկ այն է, թե երբ կսկսվի:

Ըստ թուրք ընդդիմադիր քաղաքական գործչի՝ երկրում տնտեսական իրավիճակը վտանգավոր ու անկայուն է դարձրել Թուրքիայի փողոցները: Նոր ավազակախմբեր են ձևավորվում, որի հետևանքով քաղաքացիական պատերազմ է սկսվելու:

Օզդաղը համոզված է, որ երկրում մեծ թվով սիրիացի փախստականների առկայությունը մեծ վնաս կհասցնի իշխանության վարկանիշին և ընտրություններում նրանց ստանալիք քվեն կարող է կտրուկ անկում ապրել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031