Բաժիններ՝

Վրացական Կինձմարի սոուսով և հնդկահավով համեղ դիետիկ աղցան

Բաղադրատոմսը՝ Hedonist ռեստորանի շեֆ-խոհարար Դավիթ Չելիձեի կողմից։

Բաղադրիչներ

1. Հնդկահավի կրծքամիս – 100 գ
2. Թարմ լոլիկ – 80 գ
3. Կանաչիների խառնուրդ (մաղադանոս, համեմ, սամիթ) – 30 գ
4. Բրոկկոլի – 30 գ
5. Իմերական պանիր – 30 գ
6. Ծաղկակաղամբ – 30 գ
7. Կինձմարի սոուս – 40 գ
8. Դդմի սերմեր – 5 գ

Կինձմարի սոուս

Կարդացեք նաև

1. Սպիտակ գինու քացախ – 20 գ
2. Մաղադանոս- 15 գ
3. Համեմ – 20 գ
4. Ձիթապտղի յուղ – 250 գ
5. Թարմ ուրց – 3 գ
6. Թարմ խնկունի – 3 գ
7. Սխտոր – 20 գ
8. Աղ, սև պղպեղ

Պատրաստման եղանակը

1. Հնդկահավի կրծքամիսը տապակել և մանր կտրատել։

2. Լոլիկը մանր կտրատել։

3. Բրոկկոլին և ծաղկակաղամբը կտրատել փոքր ծաղկաբույլերի և 1 րոպե եփել աղով համեմված եռացող ջրի մեջ: Պանիրը կտրատել:

4. Բոլոր բաղադրիչները խառնել սոուսի հետ և մատուցել։

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս