
Ելակով չիզքեյք՝ բաժակում. բաղադրատոմս, որը բոլորը կարող են կրկնել

Բաղադրիչներ
1. Թխվածքաբլիթ – 80 գ
2. Փափուկ կարագ – 50 գ
3. Ելակ – 300 գ
4. Շաքարի փոշի – 2 ճ/գ
5. Սերուցք – 200 գ
6. Ցածր յուղայնությամբ կաթնաշոռ – 250 գ
7. Շաքարավազ – 50 գ
8. Վանիլային շաքար – 1տուփ
Պատրաստման եղանակը
1. Պատրաստեք վեց բաժակ:
2. Թխվածքաբլիթները վերածել մանր փշրանքի: Կարագը հալեցնել ցածր կրակի վրա: Թխվածքաբլիթները և կարագը խառնել: Բաժակները հատակը ծածկել ստացված զանգվածով:
3. Ելակը և շաքարավազը հարել բլենդերով, խյուս ստանալ:
4. Սերուցքային պանիր պատրաստելու համար սերուցքը հարել, մինչև գագաթներ ձևավորվեն և ավելացնել կաթնաշոռը, ապա լցնել մնացած շաքարավազը և վանիլինը: Սերուցքային պանիրը զգուշորեն լցնել բաժակների մեջ և հարթեցնել թեյի գդալով։
5. Ելակի խյուսը լցնել կաթնաշոռային խառնուրդի վրա և նույնպես հարթեցնել:
6. Չիզքեյքով բաժակները դնել սառնարանը և մատուցել սառը վիճակում։
Պատրաստեց Անի Գաբուզյանը