Բաժիններ՝

«Ռուսերեն»-ից 20 միավոր ստացել է 1, իսկ «Քիմիա»-ից՝ 61 դիմորդ

Միասնական քննությունների առաջին փուլի վերջին քննակման օրը` հունիսի 25-ին, դիմորդները քննություն են հանձնել «Քիմիա» և «Ռուսերեն» առարկաներից:

Գնահատման և թեստավորման կենտրոնից հայտնում են, որ «Քիմիա» առարկայից քննություն հանձնելու համար հայտագրվել է 1273 դիմորդ, քննության մասնակիցների թիվը 1204 է եղել, միջին միավորը՝ 12.87, դրական միավորի շեմը չի հաղթահարել 268 հոգի կամ մասնակիցների 22.25 տոկոսը, 18-20 միավոր հավաքել է 339 դիմորդ կամ մասնակիցների 19 տոկոսը:

Այդ թվում՝ 18-18.75 միավոր հավաքել է 103 դիմորդ, 19-19.75 միավոր՝ 175 դիմորդ, և 20 միավոր՝ 61 դիմորդ:

Եթե համեմատում ենք 2021 թվականի հետ, ապա ստացվում է հետևյալ պատկերը. 2021 թվականին «Քիմիա» առարկայից քննություն է հանձնել 1042 հոգի, միջին միավորը եղել է 13.36, 7.5-ից ցածր միավոր հավաքել է 172 հոգի կամ 16.5 տոկոսը, 18-20 միավոր հավաքել է 272 հոգի կամ 26.1 տոկոսը:

«Ռուսաց լեզու» առարկայից քննություն հանձնելու համար հայտագրվել է 354 հոգի, քննությանը մասնակցել է 326-ը, միջին միավորը եղել է 11.15-ը, դրական միավորի շեմը չի հաղթահարել 56 հոգի կամ մասնակիցների 17.2 տոկոսը: 18-20 միավոր հավաքել է 5 հոգի կամ մասնակիցների 1.5 տոկոսը:

Այդ թվում՝ 18-18.75 միավոր հավաքել է 3 հոգի, 19-19.75 միավոր՝ 1, և 20 միավոր՝ 1 հոգի:

Եթե այս արդյունքները համեմատում ենք 2021 թվականի հետ, ապա պարզ է դառնում, որ նախորդ տարի քննությանը մասնակցել է 246 հոգի, միջին միավորը եղել է 12.76, 7.5-ից ցածր միավոր հավաքել է 19 հոգի կամ 7.7 տոկոսը,  18-20 միավոր հավաքել է 27 հոգի կամ 11 տոկոսը:

Ավելի վաղ ներկայացրել ենք նաև «Մաթեմատիկա»,«Կենսաբանություն» և «Աշխարհագրություն», «Հայոց լեզու և հայ գրականություն» և «Օտար լեզու», «Ֆիզիկա» և «Հայոց պատմություն» առարկաների միասնական քննությունների նախնական արդյունքները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս