Թրթնջուկով ապուրի ամենահամեղ բաղադրատոմսը
Բաղադրիչներ արգնակի համար՝
1. Լոր – 2 հատ
2. Հավ – 1 հատ
3. Սոխ – 1 հատ
4. Գազար – 1 հատ
5. Նեխուրի ցողուն – 1 հատ
Ապուրի համար՝
1. Կարտոֆիլ – 200 գ
2. Սոխ – 70 գ
3. Բուսական յուղ – 5 մլ
4. Թրթնջուկ – 400 գ
5. Լորի ձու – 8 հատ
6. Սամիթ – 15 գ
Պատրաստման եղանակը
1. Արգանակի բոլոր բաղադրիչները լցնել ջրով կաթսայի մեջ և եփել 1 ժամ ցածր կրակի վրա՝ անհրաժեշտության դեպքում հեռացնելով փրփուրը։
2. Պատրաստի արգանակը քամել։
3. Եփած լորերը բաժանել մասերի։
4. Կարտոֆիլը մաքրել և կտրատել միջին խորանարդիկների:
5. Սոխը մանր խորանարդիկների կտրատել և տապակել բուսայուղի մեջ։ Կարտոֆիլն ու սոխը լցնել արգանակի մեջ և եփել մինչև կարտոֆիլը պատրաստ լինի։
6. Թրթնջուկը լվանալ և կտրատել։ Լցնել ապուրի մեջ։ Համեմել աղով և պղպեղով։ Երբ ապուրը եռա, վերցնել կրակից։
7. Ապուրը լցնել ամանների մեջ, ավելացնել լորը, լորի ձվերը և սամիթը։ Մատուցել թթվասերով։
Պատրաստեց Անի Գաբուզյանը