
Անհամադրելին համադրելի է. մածունով և ելակով սմուզի

Բաղադրիչներ
1. Կաթ – 60 մլ
2. Մածուն – 60 մլ
3. Ելակի խյուս – 60 մլ
4. Դարչինի օշարակ – 30 մլ
5. Սառույց – 4-5 խորանարդ
Պատրաստման եղանակը
1. Բլենդերի մեջ լցնել կաթը, մածունը և ելակի խյուսը:
2. Խառնել 0.5 րոպե:
3. Ավելացնել դարչինի օշարակը, սառույցը և խառնել 1.5 րոպե։
4. Զարդարել անանուխով և ելակով։
Պատրաստեց Անի Գաբուզյանը