 
                        Ճապոնիան վարժանքների համար նավատորմ է ուղարկել Խաղաղ օվկիանոս
 
                                    Ճապոնական հրամանատարությունը Խաղաղ օվկիանոս է ուղարկել Ճապոնիայի ծովային ինքնապաշտպանության ուժերի նավատորմ, որը կայցելի մի շարք երկրներ, ինչպես նաև կմասնակցի մի շարք միջազգային վարժանքների: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը` վկայակոչելով Kyodo-ի հայտարարությանը։
Այս անգամ ծովային ինքնապաշտպանության ուժերի առաքելությունը կտևի մինչև հոկտեմբերի 28-ը։ Ճանապարհորդության ընթացքում ճապոնական նավերը կայցելեն ԱՄՆ, Հնդկաստան, Ավստրալիա, Սողոմոնի կղզիներ, Տոնգա, Պապուա Նոր Գվինեա, Պալաու, Վանուատու, Ֆիջի, Վիետնամ, Ֆիլիպիններ և ֆրանսիական Նոր Կալեդոնիա անդրծովյան տարածք։
Ճապոնացի զինվորականները կմասնակցեն RIMPAC խոշորագույն միջազգային ռազմածովային զորավարժություններին, Pacific Vanguard զորավարժություններին, որին կմասնակցեն նաև ԱՄՆ-ն, Հարավային Կորեան, Ավստրալիան և այլն:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        