
Խնձորով թխվածքաբլիթներ

Բաղադրիչներ
1. Շաքարավազ – 120 գ
2. Վանիլին – 1 փաթեթիկ
3. Ձու – 4 հատ
4. Մարգարին – 200 գ
5. Ալյուր – 500 գ
6. Փխրեցուցիչ – 1 փաթեթիկ
7. Խնձոր – 3 հատ
Պատրաստման եղանակը
1. Ձվերը հարել շաքարավազի և վանիլի հետ, ավելացնել հալած մարգարինը, խառնել, ապա լցնել փխրեցուցիչի հետ խառնած ալյուրը և գդալով խմոր հունցել։
2. Մաքրել խնձորները և կտրատել փոքր խորանարդիկների, ավելացնել խմորին։
3. Գդալով թխվածքաբլիթներ ձևավորել, շարել յուղաթղթով պատված տապակին և թխել 10-15 րոպե, 200 աստիճան ջեռոցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը