
Կաթնաշոռով շառլոտկա. այս բաղադրատոմսը, հավատացեք, լավագույնն է

Բաղադրիչներ
1. Կաթնաշոռ – 200 գ
2. Ձու – 4 հատ
3. Շաքարավազ – 150 գ
4. Խնձոր – 2 հատ
5. Ալյուր – 200 գ
6. Փխրեցուցիչ – 1 տուփ
7. Թթվասեր – 3 ճ/գ
8. Շաքարի փոշի – 1 ճ/գ
9. Աղ
Պատրաստման եղանակը
1. Ձուն և շաքարավազը հարել:
2. Ավելացնել կաթնաշոռը, թթվասերը և մի պտղունց աղ։ Խառնել:
3. Ավելացնել ալյուրն ու փխրեցուցիչը։
4. Թխման համար նախատեսված կաղապարը յուղապատել, խմորը լցնել:
5. Խնձորները շերտատել և շարել պիրոգի վրա:
6. Թխել 35-40 րոպե, 180 աստիճան նախապես տաքացրած ջեռոցում:
7. Սառած պիրոգի վրա շաքարի փոշի շաղ տալ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը