Ամառային աղցան՝ Ռուսաստանի լավագույն շեֆ-խոհարարներից մեկի բաղադրատոմսով
Hamster ռեստորնաի շեֆ-խոհարար Դմիտրի Պոգորելովի բաղադրատոմսը:
Բաղադրիչներ
1. Մարինացված դդմիկ – 20 գ
2. Վարունգ – 20 գ
3. Ոլոռի պատիճ – 20 գ
4. Մարինացված ծաղկակաղամբ – 15 գ
5. Մարինացված պղպեղ – 20 գ
6. Քինոա – 65 գ
7. Բողբոջներ – 1 գ
8. Դդմի սերմեր – 5 գ
9. Լոլիկ – 20 գ
10. Վասաբի սոուս – 25 գ
11. Կանաչ ռեհան – 6 գ
12. Ձիթապտղի յուղ – 10 մլ
13. Աղ
Պատրաստման եղանակը
1. Կինոան 7 րոպե եփել եռացրած, աղ արած ջրի մեջ։
2. Վարունգը կտրատել բարակ շերտերով: Ոլոռռի պատիճները եռացնել, սառեցնել և կտրատել երկայնքով։ Լոլիկը կտրատել մեծ կտորներով։ Բանջարեղենը խառնել, ավելացնել ռեհանն ու քինոան, համեմել սոուսով, աղով, պղպեղով։
3. Աղցանը լցնել ափսեի մեջ, վրան դդմի սերմեր ցանել ու ձիթապտղի յուղ լցնել։
Պատրաստեց Անի Գաբուզյանը