
Արգենտինայի նախագահը Բայդենի հետ քննարկել է պարենային անվտանգության խնդիրը

Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆեռնանդեսը հեռախոսով ամերիկացի պաշտոնակից Ջո Բայդենի հետ քննարկել է պարենային անվտանգության խնդիրը: Այդ մասին հայտնել է հարավամերիկյան հանրապետության կառավարության մամուլի ծառայությունը:
«Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆեռնանդեսը հեռախոսազրույց է վարել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ, որի ընթացքում նրանք համաձայնվել են վերլուծել աշխարհի իրադրության տարբեր ասպեկտներ, հատկապես պարենային ավտանգության խնդիրը, էներգետիկական անցումը, տարածաշրջանային նոր արտադրական-վաճառահան շղթաները եւ տեխնոլոգիական փոփոխությունները»,- ասված է հայտարարության մեջ: Արգենտինայի կառավարության մամուլի ծառայությունում հայտնել են, որ Բայդենը Ֆեռնանդեսին հրավիրել է հունիսի վերջին այցելել Վաշինգետոն՝ քննարկելու համար, մասնավորապես, համագործակցությունը ֆինանսական ոլորտում եւ գյուղատնտեսական արտադրության բնագավառում:
Ինչպես հայտնել է Արգենտինայի Տելամ պետական գործակալությունը, ավելի վաղ Ֆեռնանդեսն ամերիկյան կողմին է հղել Ամերիկաների գագաթնաժողվին՝ իր մասնակցության հավաստումը, որը տեղի է ունենալու հունիսի 6 – 10-ը Լոս Անջելեսում (Կալիֆոռնիայի նահանգ), հաղորդել է ՏԱՍՍ-ը: