Հայաստանը երբեք ավելի մեծ ծավալով Արցախին աջակցություն չի ցուցաբերել. Փաշինյանի ակնարկն արցախցիներին
Միացում հանուն փրկության գաղափարով սկսվեց ղարաբաղյան շարժումն ու դարձավ արցախահության ինքնության պահպանման կարևոր պայմանը:
Այսօր, սակայն, Հայաստանի քաղաքական օրակարգում տրամագծորեն հակառակ գաղափարն է՝ բաժանումը: Այն պարբերաբար գլուխ է բարձրացրել տարբեր ժամանակներում, բայց կարողացավ հաստատվել ու կործանարար դառնալ Հայաստանի համար թավշյա իշխանափոխության ընթացքում: Հասարակությունը բաժանվեց սևերի ու սպիտակների, նախկինների ու ներկաների, և, որ ամենացավալին է, էլ ավելի խորացվեց հայաստանցի-ղարաբաղցի բաժանումն անգամ պետական ամենաբարձր մակարդակով, և առ այսօր «բաժանիր, որ տիրես» սկզբունքը շարունակում է իր չար գործը:
Ազգային ժողովում 2021 թվականի պետական բյուջեի կատարողականի նախնական քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախի բնակչության կոմունալ ծախսերը, պետական աշխատավարձերը վճարել է ՀՀ Կառավարությունը, որ Արցախը երբեք այդքան մեծ բյուջե չի ունեցել, որքան 2021թ., և, որ Հայաստանը երբևէ այսչափ մեծ օգնություն չի ցուցաբերել Արցախին: Իհարկե, Նիկոլ Փաշինյանը չմանրամասնեց, թե ինչու և ինչի հետևանքով է Հայաստանը ստիպված մեծացրել Արցախին տրամադրվող աջակցությունը:
Այս հայտարարության մեջ քաղաքագետ, քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը թաքնված ուղերձներ է տեսնում:
Մանրամասները՝ տեսանյութում