Հայկ Մամիջանյանն ու Տիգրան Աբրահամյանն այցելել են «Արմավիր» ՔԿՀ-ում պահվող քաղբանտարկյակներին

Այսօր Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության պատգամավորներ Հայկ Մամիջանյանն ու Տիգրան Աբրահամյանը եղել են ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում, հանդիպել իրենց քաղաքական հայացքների համար շինծու քրեական գործերով կալանավորված իրենց պայքարի ընկերներին:

Պատգամավորներն «Արմավիր» ՔԿՀ-ում տեսակցել են Արամայիս Մխիթարյանին, Ալեքսան Ալեքսանյանին, Ավետիք Չալաբյանին, Ազատ Մուրադյանին, Հարություն Մանուչարյանին, Գևորգ Մարկոսյանին և Միքայել Բադալյանին:

«Գերասիմ Վարդանյանին, Իգոր Խաչատուրովին և Արմեն Գրիգորյանին չենք կարողացել տեսնել, որովհետև նրանց տեսակցությունների վրա քննիչի կողմից արգելանք կա դրված»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հայկ Մամիջանյանը:

Հիշեցնենք, որ երեկ ևս Հայկ Մամիջանյանն ու Տիգրան Աբրահամյանը եղել էին «Նուբարաշեն» և «Արթիկ» ՔԿՀ-ներում, այցելել քաղբանտարկյալներին:

Տիգրան Աբրահամյանը եղել էր «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, տեսակցել Գոռ Մաթևոսյանին ու Դավիթ Ավագյանին, իսկ Հայկ Մամիջանյանն «Արթիկ» ՔԿՀ-ում հանդիպել էր Տարոն Մանուկյանին, Գոռ Սարգսյանին, Գևորգ Մուրադյանին ու Արսեն Մարտոյանին:

Տեսանյութեր

Լրահոս