
Սաուդյան Արաբիան Թուրքիա մեկնելու արգելք է սահմանել

Սաուդյան Արաբիան Covid-19-ի վերաբռնկման պատճառով ճամփորդության սահմանափակումներ է կիրառելու 16 երկրի, այդ թվում նաև Թուրքիայի հետ նկատմամբ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Սաուդյան Արաբիայի անձնագրային գլխավոր վարչության հայտարարության մեջ նշվում է, որ Սաուդյան Արաբիայի քաղաքացիներին արգելվում է ճանապարհորդել 16 երկիր՝ տվյալ երկրներում Covid-19-ի դեպքերի աճի պատճառով:
Սաուդական մամուլի հաղորդած տեղեկությունների համաձայն՝ այդ երկրի քաղաքացիներին արգելվում է ճանապարհորդել դեպի Թուրքիա, Լիբանան, Սիրիա, Իրան, Աֆղանստան, Հնդկաստան, Եմեն, Սոմալի, Եթովպիա, Կոնգոյի ԴեմոկրատականՀանրապետություն, Լիբիա, Ինդոնեզիա, Վիետնամ, Հայաստան, Բելառուս և Վենեսուելա:
Արգելքի ժամկետների վերաբերյալ որևէ հստակեցում չկա: