Ավետիք Չալաբյանի ձերբակալության իրավաչափությունը կքննվի վաղը. նիստը հետաձգվեց

Ավետիք Չալաբյանի ձերբակալության իրավաչափության բողոքի և վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վարույթ իրականացնելու միջնորդության դատական նիստը հետաձգվեց, քանի որ վարույթ իրականացնող մարմինը չէր ներկայացել դատարան։

Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Ավետիք Չալաբյանի պաշտպան Արթուր Հարությունյանը: Նրա փոխանցմամբ` դատարանին հեռախոսազանգի միջոցով ներկայացրել էր, որ քննչական խմբի ղեկավարի փոխարեն լիազորագրի հիման վրա քննչական խմբին կներկայանա մեկ այլ ներկայացուցիչ քննիչ, սակայն մեկ այլ հեռախոսազանգով հայտնել էր, որ չի կարող ներկայանալ, քանի որ ծանրաբեռնված է մեկ այլ քննչական գործով։

Բացի այդ, վարույթ իրականացնող մարմինը պաշտպանական կողմին չէր ներկայացրել իր քրեական գործի պատճենները։ Այս հիմքերով դատական նիստը հետաձգվեց մինչ վաղը` մայիսի 14-ը։ Ժամի հետ կապված լրացուցիչ կտեղեկացվի։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031