Գաղտնի որոշում՝ շուրջ 725 հազար դոլար՝ ԱԱԾ-ին
Կառավարությունն այսօր չզեկուցվող նախագծով պահուստային ֆոնդից 333 մլն 600 հազար դրամ (շուրջ 725 հազար դոլար) հատկացրեց ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը։ Նկատենք՝ նախագծի երկրորդ կետը գաղտնի է:
Ծրագրի նպատակը, ինչպես տեղեկանում ենք փաստաթղթից, «ներքին և արտաքին սպառնալիքներից անձի, հասարակության ու պետության անվտանգության ապահովումն է»:
Հիմնավորման մեջ, առաջարկվող կարգավորման բնույթին անդրադառնալով, նշվում է.
«Նախագծով առաջարկվում է 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված Կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրա¬պետության ազ¬գային անվտանգության ծառայությանը հատկացնել գումար` ՀՀ ազ¬գային անվտանգության ծառայու¬թյան բնականոն գործունեության համար համապատասխան ծառայությունների ձեռքբեր¬ման նպատակով»:
Իսկ որպես ակնկալվող արդյունք է նշվում Ազգային Անվտանգության ծառայության առջև դրված խնդիրների լուծման աշխատանքների առավել արդյունավետ իրականացումը:
Ամփոփաթերթից էլ տեղեկանում ենք, որ նախագծի վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարության դիտողություններն ու առաջարկությունները ներկայացվել են նախագծի գաղտնի մասով: