Տղամարդը կրծքավանդակի և ձեռքի ծակած-կտրած վերքերով տեղափոխվել է հիվանդանոց
Մայիսի 8-ի երեկոյան ոստիկանության Վաղարշապատի բաժնում հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ կրծքավանդակի և ձեռքի ծակած-կտրած վերքերով մի տղամարդ է բուժօգնության տեղափոխվել:
Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզեցին, որ տղամարդը Դողս գյուղի բնակիչ է և, ըստ նախնական տվյալների, գյուղում էլ դանակահարվել է: Դողսում օպերատիվ հարցումներ իրականացվեցին: Վաղարշապատի քրեական հետախույզների և հետաքննիչների համատեղ միջոցառումների արդյունքում պարզվեց հետևյալը։ Մայիսի 8-ին, ժամը 16-ի սահմաններում, գումարային
հարցերի շուրջ ծագած վեճի ժամանակ տուժողը ծեծել էր 27-ամյա համագյուղացուն: Ժամը 20-ի սահմաններում կրկին հանդիպել էին, ու այս անգամ վեճն ավարտվել էր դանակահարությամբ։
Բացատրական աշխատանքի արդյունքում կասկածվողը ներկայացավ ոստիկանության Վաղարշապատի բաժին:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Քննությունը շարունակվում է: