Բաժիններ՝

Ֆիննական Fortum էներգահոլդինգը հայտարարել է Ռուսաստանում բիզնեսը դադարեցնելու մասին

Ֆիննական Fortum էներգահոլդինգը հայտարարել է Ռուսաստանում բիզնեսը դադարեցնելու մասին: Այդ մասին վկայում է ընկերության հաշվետվությունը:

«Ի լրումն ավելի վաղ ազդարարված ներդրումների եւ մեր ռուսաստանյան դուստր ընկերությունների ֆինանսավորման սառեցման, մենք որոշել ենք իրականացնել վերահսկվող ելք ռուսաստանյան շուկայից»,-հաշվետվությունում մեջբերվում է Fortum-ի գլխավոր ֆինանսական տնօրեն Մարկուս Ռաուռամոյի խոսքը: Որպես նախընտրելի տարբերակ այդ որոշումը ներառում է Fortum-ի ռուսաստանյան ակտիվների վաճառք:  «Այնուամենայնիվ, մենք որոշել ենք դադարեցնել Fortum բրենդի օգտագործումը Ռուսաստանում»,-հայտարարել է Ռաուռամոն, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031