Գերմանիան պլան է պատրաստում ի դեպս Ռուսաստանից գազի մատակարարումների դադարեցման. Reuters

Գերմանիան «ճգնաժամային պլան» է պատրաստում ի դեպս Ռուսաստանից գազի մատակարարումների հանկարծակի դադարեցման: Այդ մասին հաղորդել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իրազեկված աղբյուրների:

Գործակալության տվյալներով՝ պլանի պատրաստումը գլխավորում է էկոնոմիկայի նախարարությունը: Գերմանիայում երկյուղում են, որ Ռուսաստանը մատակարարումները կդադարեցնի միակողմանի կարգով: Ըստ անունը չնշած պաշտոնատար անձանց, պլանը ենթադրում է կառավարության կողմից վարկերի եւ երաշխիքների տրամադրում՝ էներգետիկական ընկերություններին աջակցելու եւ չափազանց կարեւոր ֆիրմաների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար:

Ինչպես կարծում են պաշտոնատար անձինք, Գերմանիան մոտենում է պատժամիջոցների սահմանին, որոնք նա կարող է կիրառել՝ ընդ որում չառաջացնելով տնտեսական անկում: Նույնիսկ կառավարող կոալիցիայի այն ներկայացուցիչները, որոնք հանդես են գալիս հակառուսական պատժամիջոցների օգտին, մտահոգ են գազի նկատմամբ պատժամիջոցների սահմանման գաղափարի առումով: Աղբյուրներից մեկը պնդում է, որ գերմանական խոշոր ընկերությունների ղեկավարները, ինչպես նաեւ ֆիրմաների ներկայացուցչիները, որոնք «կապեր ունեն Ռուսաստանի հետ», հանդիպելով պաշտոնյաների հետ, ազդել են Բեռլինի վրա՝ նրանց կոչ անելով չարգելել գազը:

Ընկերությունների ղեկավարներն իշխանություններին հայտարարել են, որ իրենք «բոլոր դեպքերում» պատրաստվում են սահմանափակել ՌԴ-ի հետ կապերն էներգետիկայի ոլորտում, բայց նրանց հորդորել են՝ ֆիրմաներին չստիպել դա անել անհապաղ: Նշվում է, որ համալիր միջոցառումների վրա աշխատանքը դեռ չի ավարտվել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս