Գերմանիայում ԵՄ-ի տնտեսության ստագֆլյացիա են կանխատեսել ուկրաինական ճգնաժամի պատճառով

Եվրամիության տնտեսությունը Ուկրաինայում տիրող իրավիճակի պատճառով տուժելու է հսկայական գնաճի և ռեցեսիայի համակցությամբ։ Այս մասին գրել է գերմանական Deutsche Wirtschafts Nachrichten թերթը։

Հրատարակությունը նշել է, որ Եվրոպան վերջին շրջանում բախվել է պարենային ապրանքների գների աննախադեպ աճի։ 2021-ի համեմատ աճը կազմել է 7,5%։ Բացի այդ, ԵՄ-ում նկատվում է գնաճի ամենաուժեղ մակարդակը վերջին 23 տարվա ընթացքում:

Պարբերականը նշում է, որ փորձագետները համակարծիք են, որ էներգիայի և սննդի չափազանց բարձր գների պատճառով տնտեսական բումը բացառվում է։ Ընդհանուր առմամբ, եվրոպական տնտեսության զարգացումը դանդաղել է, իսկ Ուկրաինայում առկա իրադրությունն ավելի է բարդացնում է իրավիճակը։

Ապրիլի վերջին Եվրոպական հանձնաժողովի Արժեքների և թափանցիկության փոխնախագահ Վերա Յուրովան ասել էր, որ ռուսական գազի ներկրման ամբողջական արգելքը կարող է լուրջ էներգետիկ ճգնաժամի հանգեցնել ԵՄ մի շարք երկրներում։ Յուրովայի խոսքով՝ այժմ Եվրամիությունում գազի հետ կապված իրավիճակը հեշտ չէ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031