
Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄՀԻ Եվրասիայի տարածաշրջանային տնօրենի հետ

Մայիսի 5-ին ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Վաշինգտոնում հանդիպում է ունեցել Միջազգային հանրապետական ինստիտուտի Եվրասիայի տարածաշրջանային տնօրեն Ստիվեն Նիքսի հետ։
Արարատ Միրզոյանը կարևորել էլ Միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը, որոնց նպատակն է աջակցել հանրային կառավարման տարբեր ոլորտներում բարեփոխումների օրակարգին։ Ստիվեն Նիքսը նշել է, որ Միջազգային հանրապետական ինստիտուտը շարունակելու է իր աշխատանքները՝ ուղղված Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների աջակցության և կարողությունների զարգացման։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանի կառավարության առաջնահերություններից է ժողովրդավարության, օրենքի գերակայության ամրապնդումը, կոռուպցիայի դեմ շարունակական պայքարը: Նա նշել է նաև, որ Հայաստանը հետևողական քայլեր է ձեռնարկում պետական մարմինների գործունեության թափանցիկության և հաշվետվողականության բարձրացման, մարդու իրավունքների վրա հիմնված ներառական զարգացման համար։