«Սա է Նիկոլ Փաշինյանի ամենափառահեղ ստեղծագործությունը՝ օտարացած ու մեկուսացած, ողբերգական և խճճված քաղաքացին». Կարպիս Փաշոյան

Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանի ստեղծած քաղաքացին այլևս նիհիլիզմի ճահճի մեջ թաղված մարդն է, որի համար չկան կայուն ճշմարտություններ։ Նա այլևս չի հավատում, չի վստահում, ազատագրված է արժեքային բոլոր կապանքներից և բարոյական իմպերատիվներից։

Միամտություն է կարծել, թե այդ մարդը իշխանության համակիրն է կամ էլ ՔՊ-ի հետևորդը։ Ո՛չ, նա որևէ ուժի և խմբավորման հետ կապ չունի։ Նա սոցիումից մարգինալացած և պետությունից վերջնականապես հույսը կտրած քաղաքացին է, որը չգիտի, թե ինչ անի և ուր գնա։

Սա է Նիկոլ Փաշինյանի ամենափառահեղ ստեղծագործությունը՝ օտարացած ու մեկուսացած, ողբերգական և խճճված քաղաքացին»:

Տեսանյութեր

Լրահոս