
Ռուսաստանը Միջազգային տիեզերակայանում իր աշխատանքը դադարեցնելու ժամկետի մասին որոշումն արդեն կայացրել է

Ռուսաստանը որոշում է կայացրել Միջազգային տիեզերակայանում աշխատանքները դադարեցնելու ժամկետի վերաբերյալ, սակայն այդ մասին «Ռոսկոսմոս»-ը հրապարակային խոսել չի պատրաստվում: Այս մասին «Россия 24»-ի եթերում հայտարարել է «Ռոսկոսմոս»-ի տնօրեն Դմիտրի Ռոգոզինը:
«Մենք պատրաստել ենք մեր առաջարկները… Դրանք ուղարկվել են կառավարություն և նախագահին: Որոշումն արդեն կայացված է: Մենք պարտավոր չենք դրա մասին հրապարակային խոսել»,- հայտարարել է Ռոգոզինը:
Նա հավելել է, որ Ռուսաստանը Միջազգային տիեզերակայանի իր գործընկերներին տեղյակ կպահի աշխատանքների դադարեցումից մեկ տարի առաջ: Ռոգոզինի խոսքով՝ նման ժամկետը նախատեսված է միջազգային պարտավորություններով: