Կիևում հայտարարել են, որ Ուկրաինային ամսական 5 մլրդ դոլար է անհրաժեշտ հումանիտար կարիքների համար
Ուկրաինան արեւմտյան գործընկերների հետ համաձայնեցրել է 5 միլիարդ դոլարի չափով ամենամսյա ֆինանսավորման տրամադրումը երեք – չորս ամսվա ընթացքում՝ երկրի հումանիտար եւ քաղաքացիական կաիքների բավարարման համար, սակայն առայժմ մշակված չեն այդ օգնության մեխանիզմները: Այդ մասին հայտնել է Ուկաինայի ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն ապրիլի 28-ին Corriere della Sera թերթում հրապարակված հարցազրույցում:
«Մենք համաձայնեցրել ենք անհրաժեշտ գումարը. ամսական 5 միլիարդ դոլար առաջիկա երեք կամ չորս ամսում: Այդ ֆինանսավորումն անհրաժեշտէ հումանիտար եւ քաղաքացիական, ռազմական նպատակների համար»,- ասել է նախարրաը: Այն հարցին, թե արեւմտյան գործընկերներն ինչ կերպ կարող են ապահովել այդ կարիքները, նա պատասխանել է, որ դա «բարդ հարց» է: Մենք հույս ենք դնում «յոթնյակի» երկրների, Արժույթի միջազգային հիմնադրամի, եւ Համաշխարհային բանկի համատեղ գործողությունների վրա»,- հավելել է նախարարը:
Նա նաեւ նշել է, որ Կիեւը կոչ է անում, որպեսզի օգտագործվեն Արեւմուտքում սառեցված ռուսական ակտիվները, սակայն «անհրաժեշտ է իրավաբանների օգնությամբ հասկանալ, թե որքանով է դա հնարավոր եւ օրինական»: Խոսելով ռուսական էներգակիրների բռնարգելքի մասին՝ Մարչենկոն նշել է, որ «եթե դա միանգամից հնարավոր չէ», Կիեւը կկազմակերպի նավթի եւ գազի գների կամ մաքսերի առավելակետի սահմանում, որոնք նույնպես կարելի կլինի օգտագործել Ուկրաինայի վերականգնման համար:
Նրա խոսքով՝ մարտական գործողությունների յուրաքանչյուր օրը 400 միլիոն դոլար է նստում Ուկրաինայի վրա: Մարչենկոն երկրին հասցված ընդհանուր վնասը գնահատել է «հարյուր միլիարդավոր դոլարներ», բայց նշել է, որ ստույգ գնահատումները պետք է տա Համաշխարհային բանկը: Ապրիլի 27-ին Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտնել , որ Վաշինգտոնն ուսումնասիրում է ԱՄՆ-ում Ռուսաստանի բանկի սառեցված ակտիվներն Ուկրաինային հանձնելու հնարավորությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: