Մեր ազգային նպատակները չեն կարող ինչ-որ անհայրենիքների նախապայմաններով կամ կանխորոշումներով շեղվել. Կարեն Ավագյան

Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի Անկախության հռչակագրի, Սահմանադրության, 100-րդ տարելիցին ընդունված Համահայկական հռչակագրի եռամիասնությունը մի կողմից, Հայաստանը, Արցախն ու սփյուռքը մյուս կողմից պիտի լինեն իրավատերն ու պահանջատերը ոչ միայն Ցեղասպանության արդար պայքարի, այլև ինքնիշխան պետության։

Որքան էլ թուրքն իր ամբողջ «ագենտուրան» գործադրի Հայաստանը քանդելու ու մեր արդար պայքարը կասեցնելու համար, միևնույն է չի ստացվելու։ Հայրենիքին տեր լինելը մեզ փոխանցվում է արյամբ ու դարավոր հիշողությամբ, մեր նախնիների պատգամով։

Մեր ազգային նպատակները չեն կարող ինչ-որ անհայրենիքների նախապայմաններով կամ կանխորոշումներով շեղվել»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930