
Աղվան Հովսեփյանի գործը մակագրվել է աղմկահարույց գործերով հայտնի դատավոր Մնացական Մարտիրոսյանին

ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի և Վրեժ Մարկոսյանի վերաբերյալ քրեական գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ աղմկահարույց գործերով հայտնի դատավոր Մնացական Մարտիրոսյանին։
Աղվան Հովսեփյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի գնահատմամբ՝ հաշվի առնելով հանգամանքը, որ մակագրման համակարգը դեռ չի վերականգնվել և վերջինիս պարագայում մակագրությունը նույնպես ձեռքով է կատարվել, հետևաբար, օրինական դատարանի մասին խոսելն ավելորդ է:
«Առհասարակ, դատական պրակտիկան ցույց է տվել, որ պարոն Մարտիրոսյանի պարագայում ստանդարտից դուրս քրեական գործերով արդարադատություն սպասելն անիմաստ է, որովհետև վերջինս նախկինում տարբեր քաղաքական գործերով աչքի է ընկել այնպիսի որոշումներով, որոնք ոչ թե բխել են օրենքից, Սահմանադրությունից, այլ իշխանական խմբակների շահերից»,- մանրամասնեց փաստաբանը: