Բաժիններ՝

Ինչ են հայտնաբերել պարեկները Զեյթունում

Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկաններն ապրիլի 14-ի գիշերը ապօինի զենք-զինամթերք պահելու դեպք են բացահայտել։ Ժամը 00.45-ին Ռուբինյանց փողոցում հայտնաբերել և կասկածանքով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին բերման են ենթարկել 25-ամյա մի երիտասարդի՝ իր վարած «Մերսեդեսով» հանդերձ։

Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգված: Երիտասարդն ավտոմեքենայի բեռնախցիկից ոստիկաններին է ներկայացրել մահակ, իսկ սրահի պայուսակից՝ գործարանային համարով 9 մմ տրամաչափի մարտական ատրճանակ՝ լիցքավորված 12 փամփուշտով։

Հայտնաբերվածն առգրավվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։

Հանգամանքները պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930