Բաժիններ՝

Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Հայաստանի եզդիական համայնքին Նոր տարվա` Մալաքե Թաուսի առթիվ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Նոր տարվա՝ Մալաքե Թաուսի առթիվ, շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչներին:

Վահագն Խաչատուրյանի ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Եղբայրական եզդի ժողովրդի համար այս տարին թող նշանավորվի շարունակական ձեռքբերումներով և նորանոր հաջողություններով:

Հայ և եզդի ժողովուրդների բարեկամությունը սկիզբ է առել դեռևս հնագույն ժամանակներից և առավել ամրապնդվել ու խորացել դժվարին իրավիճակները համատեղ հաղթահարելու և միմյանց աջակցելու օրինակներով: Մեր եղբայրությունն անշահախնդիր համագործակցության վառ օրինակ է:

Համոզված եմ, որ փոխադարձ հարգանքի, վստահության և համերաշխության վրա հիմնված հայ-եզդիական բարեկամության ավանդույթները կշարունակվեն»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930