
Մեկ օրում Ուկրաինայից ավելի քան 25.000 փախստականներ են ժամանել հարևան երկրներ. ՄԱԿ

Ավելի քան 4,86 միլիոն փախստականներ են ժամանել Ուկրաինայի հարեւան երկրներ ՌԴ-ի հատուկ ռազմական գործողությունն սկսվելուց ի վեր: Մեկ օրում այդ թիվն ավելացել է ավելի քան 25 հազարով, ապրիլի 18-ին հայտնել է ՄԱԿ-ի Փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչությունը։
Տեղեկատվության համաձայն, որը զետեղված է վարչության կայքում, փտրվարի 24-ից մինչեւ ապրիլի 17-ն Ուկրաինան լքողների թիվը հասել է 4 894 668-ի: Մեկ օրում հարեւան պետությունների սահմանն է հատել 25 649 մարդ:
Փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչության տվյալներով՝ փետրվարի 24-ից մինչեւ մարտի 17-ը Ռուսաստան է ժամանել 484 725 փախստական, Լեհաստան՝ 2 780 913, Ռումինիա՝ 743 880, Հունգարիա՝ 461 539 փախստական, հաղորդել է ՏԱՍՍ-ը: