
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը և ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդության գնդերեցներն այցելել են «Եռաբլուր»

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը և ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդության գնդերեցներն ապրիլի 18-ին՝ ննջեցյալների հիշատակության օրվա առիթով, այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հանուն հայրենիքի իրենց կյանքն ընծայաբերած հայորդիների հիշատակին:
Պանթեոնում կատարվել է Հոգեհանգստյան կարգ։ Հոգևորականաց դասն աղոթք է բարձրացրել առ Աստված քաջորդիների հոգիների խաղաղության համար:
Եկեղեցականներն առանձնաբար այցելել են նաև ազգի հերոս զավակների շիրիմներին՝ բերելով իրենց խոնարհումն ու աղոթքը։