
Ճապոնիան G7-ի գագաթնաժողովի անցկացման վայրի մասին կհայտարարի հունիսի վերջին

Ճապոնիայի իշխանությունները պլանավորում են մինչեւ հունիսի վերջը որոշել Յոթի խմբի (G7) երկրների ղեկավաների գագաթնաժողովի անցկացման վայրը, որը կկայանա 2023 թվականին նրա տարածքում: Ապրիլի 18-ին Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն։
«Կառավարությունը մտադիր է (գագաթնաժողովի) անցկացման վայրն ընտել մինչեւ հունիսի վերջը»,- ասել է Մացունոն:
Kyodo գործակալության տվյալներով՝ որպես G7-ի ղեկավարների հանդիպման անցկացման վայր նկատի են առնվում Հիրոսիման, Ֆուկուոկան կամ Նագոյան, հաղորդել է ՏԱՍՍ-ը: