«Մեր քայլերով պետք է ապացուցենք, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում». Տողի Վիգենի թոռ
Այս պահին Ազատության հրապարակում է Արցախյան առաջին պատերազմի հերոս Վիգեն Գրիգորյանի` Տողի Վիգենի թոռը, որը կրում է հերոս պապու անունը:
168.am-ի հետ զրույցում նա նշել է, որ Արցախի` Ադրբեջանի կազմում լինել-չլինելը կախված է մեզնից:
«Մենք մեր քայլերով պետք է ապացուցենք, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Հիմա դուք տեսնում եք այդ քայլերի սկիզբը:
Ինձ թվում է` հենց այստեղից էլ պետք է սկսվի այդ շղթան և ավարտվի` մեր հաղթանակի շղթան: Արցախցիների մասով կարող եմ ասել, որ պետք է բոլորը համախմբվեն: Այն հատվածը, որն ապրում է Հայաստանում, գան և կանգնեն այստեղ: Մեր գաղափարը մեկը պիտի լինի` հասնել Արցախի անկախությանը: Սկսվում է հաղթանակի սկիզբը, պետք է հավաքվել և հեռացնել դավաճանին»,-շեշտել է Վիգենը:
Մանրամասները` 168.am-ի տեսանյութում: