Մթերքներ, որոնք չի կարելի ուտել գիշերը
Երեկոյան մենք հաճախ զգացմունքային և ֆիզիկական քաղց ենք զգում. զբաղված օրվանից հետո ցանկություն է առաջանում հանգստանալ՝ ըմբոշխնելով մեր սիրելի ուտեստը և դիտել սիրելի սերիալի նոր դրվագ: Սրա մեջ ոչ մի վատ բան չկա, բայց որոշ մթերքներ կարող են գիրանալու և վատ ինքնազգացողության պատճառ դառնալ: Elle.ru-ն ներկայացնում է, թե ինչից խուսափել գիշերային մենյուից:
Մակարոնեղեն
Մակարոնեղենը ածխաջրերի հիանալի աղբյուր է, որը կօգնի վերականգնել հավասարակշռությունը մարզվելուց հետո կամ ակտիվ օրվա ընթացքում: Բայց քնելուց առաջ կերած մակարոնեղենը կխոչընդոտի օրգանիզմի վերականգնմանը գիշերը, իսկ առավոտյան կտեսնեք աչքերի տակ մուգ շրջանակներ և կզգաք հոգնածություն։
Պանիր
Պանիրները պարունակում են բավականին դժվար մարսվող ճարպեր և կարող են ստամոքսում բորբոքային ռեակցիա առաջացնել։ Բացի այդ, այս դելիկատեսը պարունակում է տիրամին ամինաթթու, որը կարող է նվազեցնել քունը կարգավորող հորմոնների արտադրությունը։
Միս
Միսը հարուստ է հագեցած ճարպերով, որոնք բավականին երկար ժամանակ են պահանջում մարսվելու համար, ուստի օրգանիզմը կկորցնի հանգիստը թանկարժեք գիշերային ժամերին։
Համեմունքներ
Համեմունքները ճաշատեսակին տալիս են անհավատալի բուրմունք և համ, սակայն ուշ ընթրիքի ժամանակ համեմունքներով ուտեստները կարող են այրոց և ծանրություն առաջացնել։
Ծաղկակաղամբ
Ծաղկակաղամբը առողջ ընտրություն է թեթև ընթրիքի համար՝ ցածր կալորիականությամբ, բջջանյութով և միկրոէլեմենտներով հարուստ: Այնուամենայնիվ, այս բանջարեղենը դժվարացնում է մարսողությունը, ուստի սա լավագույն ընտրությունը չէ քնելուց առաջ:
Պաղպաղակ
Պաղպաղակը պարունակում է շատ հագեցած ճարպեր, շաքար և հավելումներ։ Այս բոլոր բաղադրիչները բացասաբար են ազդում մարսողության և նյարդային համակարգի վրա: Եթե ցանկանում եք փայփայել ձեզ քնելուց առաջ, ընտրեք բնական սորբետներ:
Մուգ շոկոլադ
Մուգ շոկոլադը հարուստ է հակաօքսիդանտներով և նյութերով, որոնք դրական են ազդում ուղեղի աշխատանքի վրա, տալիս էներգիա և ուժ։ Սակայն երեկոյան նման աղանդերը կարող է անհարկի խթանել նյարդային համակարգը և ընդհատել քունը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը